Glam Info
Նորություններ:

Լրահոս

Քաղաքականություն

7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Կանադայում

10/28/12

7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Կանադայում
Կանադայի արևմտյան Բրիտանական Կոլումբիա նահանգում այսօր 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայության կայքէջին:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Մասեթ բնակավայրից 139 կմ հարավ, իսկ հիպոկենտրոնը՝ 9,9 կմ խորության վրա։
Մայամիի Ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը հայտնում է ցունամիի վտանգի մասին, որը, ըստ կենտրոնի մասնագետների կանխատեսումների, լուրջ վտանգ չի ներկայացնի շրջանի բնակչության համար։
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ ստորգետնյա հետցնցումները շարունակվում են։ Ամենաուժեղը՝ 5.1 մագնիտուդով, գրանցվել է երևանյան ժամանակով 08.25 –ին։
Տուժածների ու ավերածությունների մասին չի հաղորդվում։

Էրեբունի-Երևան 2794 միջոցառումների ցանկը

10/14/12

Էրեբունի-Երևան 2794 միջոցառումների ցանկը
Իմ սրտի մայրաքաղաք խորագիրը կրող Էրեբունի-Երևան 2794 տոնակատարությունների շրջանակներում այսօր՝ հոկտեմբերի 14-ին նախատեսված տոնական միջոցառումների կանցկացվեն քաղաքի տարբեր մասերում տեղադրված 26 բեմահարթակներում:
Միջոցառումները կսկսվեն Էրեբունի արգելոց - թանգարանի հարակից հրապարակից և կավարտվեն երեկոյան`Հանրապետության հրապարակում կազմակերպված տոնական համերգով և շքեղ հրավառությամբ: Տոնական միջոցառումների ծրագիրը ներկայացնում ենք ամբողջությամբ:
10.00 Երևանի փողոցների ջրցան մեքենաների շքերթ
11.00 Երևան քաղաքի հուշարձանների լվացում
12.00-12.30 Թատերականացված ներկայացում (Էրեբունի արգելոց-թանգարանին հարող հրապարակ)
12.30-14.00 Հանդիսության մասնակիցների բեմականացված քայլերթ (Էրեբունի թանգարանից դեպի Հանրապետության հրապարակ)
11.00-12.00 Էրիվանի բերդի գրավման 185-ամյակի հանդիսավոր ծրագիր (Պասկևիչյան բլուր)
14.00-15.00 Տոնական շքերթ (Ռուսաստանի
հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ)
14.00-18.00 Մանկական բեմ (տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ և հեքիաթային հերոսներ (Կիրովի անվան մանկական զբոսայգի)
15.00-18.30 Վարչական շրջանների ողջույն ելույթներ (Ստ.Շահումյանի անվան հրապարակ, Մաշտոց-Բուզանդ փողոցների խաչմերուկ) 14.00-18.00 Ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն (Մաշտոցի պողոտա)
14.00-18.00 Բիենալե (Ֆրանսիայի հրապարակ)
14.30-18.30 Վարպետաց քաղաք – խեցեգործություն, գորգագործություն, ասեղնագործություն, փայտագործություն (Հյուսիսային պողոտա)
14.30-18.30 Կարաոկե (Հյուսիսային պողոտա)
14.30-18.30 Սթրիթբոլի մրցումներ (Հյուսիսային պողոտա)
14.30-18.30 Թատերական բեմ (Հյուսիսային պողոտա)
14.30-18.30 Կրկեսային բեմ (Հյուսիսային պողոտա)
14.30-18.0 Պոեզիայի բեմ (Մոսկովյան պուրակ)
15.00 Մարաթոնյան վազք 2794 մետր (Հաղթանակի կամրջից մինչև Մատենադարան)
15.30 Հեծանվավազք (Մաշտոցի պողոտա)
15.00-17.30 Երևանի վերաբերյալ տեսահոլովակի նկարահանում (Մաշտոցի պողոտա)
15.00-18.00 Աշխարհի ազգերի բեմ - Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների էթնիկ համույթների կատարումներ (Անգլիական այգի, Սունդուկյան թատրոնի հարևանությամբ)
15.00-18.30 Էստրադային բեմ (Ստ.Շահումյանի անվան հրապարակ)
16.00-18.00 Ավիամոդելավորողների ցուցադրական ելույթներ (Ազատության հրապարակ)
17.00-19.00 Վինդսերֆինգի ցուցադրական մրցումներ (Կարապի լիճ)
19.00-23.00 Դիսկոտեկ (Ազատության հրապարակ)
19.00-23.00 Ջազ բեմ (Կասկադ համալիր, Գաֆէսճեան հիմնադրամ)
19.00-23.00 Ռոք բեմ (Շառլ Ազնավուրի հրապարակ)
18.00-22.00 Դասական երաժշտության բեմ (Կոմիտասի արձանին կից պուրակ)
19.00-23.00 Ազգային երաժշտության բեմ (Մաշտոց-Բուզանդ փողոցների խաչմերուկ)
19.00-22.00 Գալա համերգ «Իմ սրտի մայրաքաղաք» և տոնական հրավառություն (Հանրապետության հրապարակ)
22.10-23.00 Դիսկոտեկ (Հանրապետության հրապարակ)

Հայաստանում եվրոյի նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է

Հայաստանում եվրոյի նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է
Հայաստանի ֆինանսական շուկայում անշեղորեն աճում են եվրոյով կատարվող գործառնությունները: Այդ են վկայում ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակվող շաբաթական ամփոփ տվյալները ֆինանսական շուկայի շրջանառությունների մասին:
Եթե նախկինում արտարժույթի ներբանկային շուկայում հազվադեպ էր եվրոյի վաճառքի ծավալը գերազանցում շաբաթական 10 մլն եվրոն, ապա վերջին ամիսներին այն կանոնավոր գերազանցում է 10 մլն եվրոն: Կան շաբաթներ, երբ շուկայում 20 մլն եվրոյից ավելի է վաճառվել: Անցնող շաբաթվա ընթացքում բանկերը շուկայում վաճառել են 16 մլն եվրո եւ գնել 9 մլն եվրո:
Եվրոյի նկատմամբ պահանջարկի աճը մասամբ հետեւանք է Եվրամիության հետ տնտեսական կապերի ընդլայնմամբ, ինչպես նաեւ եվրոպական արժույթի հանդեպ վստահության վերականգմամբ:
Հիշեցնենք, որ ԵՄ-ն Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերն է, որին բաժին է ընկնում արտաքին առեւտրաշրջանառության մոտ 30%-ը:
Նշենք, որ դոլարային գործարքների առումով շուկայում էական փոփոխություններ չկան: Դոլարի վաճառքի ներբանկային շաբաթական շրջանառությունը որպես կանոն գտնվում է 80-100 մլն դոլարի սահմաններում: Սակայն, ընդհանուր առմամբ, աճել է հետաքրքրությունը դոլարային վարկերի նկատմամբ` հոկտեմբերի 1-7 ժամանակահտվածում բանկերի կողմ,ից տրամադրվել է մոտ 50 մլն դոլար վարկ, ինչը բարձր ցուցանիշ է: Հայկական դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 26 մլրդ դրամ (համարժեք է 63 մլն դոլարին):

Թուրք զինվորը տեսագրել է PKK-ի հետ զինված բախումը

Թուրք զինվորը տեսագրել է PKK-ի հետ զինված բախումը
Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Շեմդինլիի շրջանի լեռնային հատվածում թուրքական զինված ուժերի եւ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալների միջեւ բախման տեսագրությունը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների ձեռքին:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 8-ին Շեմդինլիի շրջանում թուրքական զորքերի եւ քուրդ զինյալների բախումը տեսագրել է բախման մասնակից թուրք զինվորակններից մեկը:
Հիշյալ հատվածում բախումը սկսվել էր, երբ թուրքական անօդաչու սարքերը լեռնային հատվածում նկատել էին քուրդ զինյալներին:
Նշվում է, որ բախման ժամանակ քուրդ զինյալներ են սպանվել, իսկ թուրք զինվորներից 5 հոգի թեթեւ վիրավորվել են:

Ֆեդերերը պարտվեց կիսաեզրափակիչում

Ֆեդերերը պարտվեց կիսաեզրափակիչում
Շանհայում ընթաող թենիսի ATP շարքի մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն Լոնդոնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Էնդի Մարեյն ու աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը:
Կիսաեզրափակիչում Մարեյը 6:4, 6:4 հաշվով հաղթեց առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերին, իսկ Ջոկովիչը պայքարից դուրս թողեց Չեխիայի ներկայացուցիչ Տոմաշ Բերդիխին՝ 6:3, 6:4:
Եզրափակիչը կկայանա հոտկեմբերի 14-ին:
Շանհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 3.5 միլիոն դոլար:
Շանհայ ATP. կիսաեզրափակիչ
Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) – Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 6:4, 6:4
Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – Տոմաշ Բերդիխ (Չեխիա) – 6:3, 6:4

Գալիանի. Միլանը չի վաճառվում

Ադրիանո Գալիանի: Միլանը չի վաճառվում
Ցանկանում եմ հիշեցնել բոլորին, որ Սիլիվիո Բերլուսկոնիի օրոք «Միլանը» 28 տիտղոս է նվաճել, հայտարարել է իտալական «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին:
«Չեմ կարծում, որ երկրպագուները բողոքելու առիթ ունեն: Ցանկանում եմ հիշեցնել բոլորին, որ Սիլիվիո Բերլուսկոնիի օրոք «Միլանը» 25 տարում 28 տիտղոս է նվաճել: Ստիպված եմ կրկնել նախկինում ասված խոսքերը: «Միլանը» չի մի դեպքում վաճառվում»,- Ադրիանո Գալիանիի խոսքը փոխանցում է Sky Italia-ն:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» սեփականատերերը ցանկանում են գնել միլանյան ակումբի բաժնետոմսերի 30 տոկոսը:

Հայկական ընկերությունը գազի բալոններ է արտահանում Ռուսաստան

Հայկական ընկերությունը գազի բալոններ է արտահանում Ռուսաստան
Գազի բալոններ արտադրող հայկական «Գոլդեն ֆիլդ» ընկերությունը կազմակերպել է արտահանում դեպի Ռուսաստան: Այս մասին հայտնել է ընկերության մարքետինգի բաժնի ղեկավար Մարատ Շահբեկյանը:
Նրա խոսքով, արտահանման պայմանավորվածությունը ձեռք է բերվել այս տարի եւ այժմ ընկերությունը արդեն Ռուսաստան է արտահանում ամսական 1200 բալոն: Նշենք, որ արտադրությունը գտնվում է Խորհրդային Հայաստանի հսկա արտադրողներից մեկի` «Հրազդանմաշ»-ի տարածքում:
«Նախկինում տեղական շուկայից բացի մենք կողմնորոշվել էին նաեւ դեպի Իրան եւ Պակիստան: Սակայն, երբ Իրանում գազի տեղական գները թանկացել են` հասնելով բենզինի գներին, գազի բալոնների պահանջը շեշտակի կրճատվել է»,-բացատրել է նա: Որոշ ժամանակ ընկերությունը բալոններ է արտահանել նաեւ Պակիստան` աշխարհի այն սակավ պետություններից մեկը, ով չի ճանաչում Հայաստանը, սակայն ընդունող կողմի ձգձգումները, որը չի ցանկանում ներս թողնել «գոյություն չունեցող» երկրի ապրանքները, չափազանց հոգնեցուցիչ էր: «Այնքան փաստաթղթեր եւ բացատրություններ է պահանջվել, որ մենք պարզապես որոշեցինք մատչելի այլ շուկաներ գտնել»,-նշել է նա:
Ռուսաստանում, ընդհակառակը, ավտոմեքենաներում գազի կիրառությունը աճի հեռանկարներ ունի: «Այժմ մենք բալոնները արտահանում են հիմնականում ՌԴ-ի հարավային շրջաններ, սակայն գազալցակայանների շինարարությունը այնտեղ ազգային մակարդակով է իրականացվում: Գազը բենզինց մի քանի անգամ էժան է, հետեւաբար գազալցակայանները լայն շրջանառության մեջ են մտնում ավտոլցակայանների շուկայում, մինչդեռ նախկինում այնտեղ ամբողջովին գերակայում էր բենիզնն ու դիզվառելիքը»,- նշել է Մ. Շահբեկյանը:
«Գոլդեն Ֆիլդ» ընկերությունը ստեղծվել է 2007 թ-ին: Ընկերությունը նպատակ ունի վավերացնել ISO-ի արտադրությունը եւ մեկ տարի առաջ սկսել է համապատասխանեցման գործընթացը:

Պուտինը Հայաստան չի գալիս Ադրբեջանին չզայրացնելու համա՞ր

Պուտինը Հայաստան չի գալիս Ադրբեջանին չզայրացնելու համա՞ր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան մնում է օրակարգում, հարցը քննարկվում է: Այդ մասին հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի ղեկավարի Հայաստան հնարավոր այցի մասին ընթացիկ տարվա ամռանը Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր հենց Զատուլինը:
Ըստ ունեցած ոչ պաշտոնական տվյալների՝ այցը կարող էր տեղի ունենալ սեպտեմբերին՝ ՀԱՊԿ զորավարժությունների շրջանակում, սակայն մինչ այժմ այն չի կայացել, ինչը տարատեսակ խոսակցությունների տեղիք է տվել:
Ռուս քաղաքագետը հիշեցրել է, որ ՀԱՊԿ զորավարժությունների ամսաթիվը տեղափոխվել էր: Ըստ նրա՝ սովորաբար այդպես է լինում հագեցած օրակարգի դեպքում: Սակայն, ըստ Զատուլինի, տվյալ դեպքում հնարավոր է, որ պատճառներից մեկը տարածաշրջանի անհասկանալի իրադրությունն է: Մասնավորապես, Ռամիլ Սաֆարովի ազատման հետ կապված վիճակը: «Մարդասպանի ազգային հերոսի վերածելը բարբարոսություն է», - ընդգծել է Կոնստանտին Զատուլինը` հավելելով, որ իրադրությունը կարող էր ազդել այցի ընթացքում տարվող բանակցությունների վրա: Ըստ նրա՝ հնարավոր է, որ Պուտինը չի ցանկացել իր այցով մեծացնել լարվածությունը: Նշելով, որ Ռուսաստանի նախագահի այցը մնում է օրակարգում, Զատուլինը նաեւ հայտարարել է, որ հստակ ամսաթիվը չգիտի:

Նախագահը շնորհավորել է Լորիս Ճգնավորյանին

Նախագահը շնորհավորել է Լորիս Ճգնավորյանին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորել է կոմպոզիտոր եւ դիրիժոր Լորիս Ճգնավորյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն եւ ստեղծագործական հաջողություններ: Այդ մասին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից:

Ամուսինը ծեծել է կնոջը

Ամուսինը խանդել է կնոջը եւ ծեծի ենթարկել
33-ամյա Ալլայի ամուսինը ամուսնության 8 տարիների ընթացքում (անունը եւ տարիքը փոխված են) անցել է բոլոր թույլատրելի սահմանները ընդհուպ այն, որ կասկածել է կնոջ եւ հարազատ եղբոր բարիդրացիական, զուտ բարեկամական հարաբերություններին եւ ծեծի ենթարկել:
Նրա խոսքով, ամուսնության առաջին իսկ օրերից իր համար տարօրինակ է եղել ամուսնու վարքագիծը, նրա կտրուկ փոփոխվող հոգեվիճակը, մեկուսի եւ ինքնամփոփ տրամադրությունը, ճնշվածությունը, որը հաղթահարելի էր դառնում միայն խմիչքի առկայության դեպքում: «Սկզբնական ժամանակահատվածում ամուսինս փորձում էր թաքցնել իր բնավորության ոչ բարենպաստ կողմերը, թուլությունը խմիչքի նկատմամբ, սակայն ամուսնության 8 տարիներից միայն երկու տարի եմ հիշում ամուսնուս սթափ վիճակում, մյուս բոլոր տարիներին ամուսինս գտնվել է խրոնիկ հարբեցողության մեջ»,- ընդգծեց Ալլան: Կնոջ կարծիքով` ամուսնու հարբեցողության պատճառը նրա անհաջողակ լինելն էր, որի սփոփումը նա փորձում էր գտնել շշի հատակում: Հարբած ժամանակ անկումային տրամադրությունը փոխարինվում էր բարձր տրամադրությամբ, ճնշվածությունը` ագրեսիայով, երկչոտությունը` վայրագ ակտիվությամբ, լռակյացությունը` չարախոսությամբ: Ըստ կնոջ նման պահվածքի առիթ կարող էր դառնալ հարեւանի կամ հեռու բարեկամի ամենաչնչին հաջողությունը, որը զայրացնում էր նրան, առիթ տալիս խմելու եւ զայրույթը պարպելու տան անդամներից ամենաթույլ օղակի` կնոջ կամ երեխայի նկատմամբ: Կինը բազմիցս փորձել է հեռանալ, սակայն ետ է վերադարձել ամուսնու հորդորներից, որ ամեն ինչ կփոխվի եւ ֆինանսական կախվածությունից ելնելով:
Սակայն վերջին ժամանակահատվածում դատելով ամուսնու վարքագիծը կինը համոզվել է, որ այլեւս լավատեսության ոչ մի առիթ չկա ընտանիքը փրկելու առումով: Ամուսնու պատճառով երեխան դարձել է անկառավարելի, ագրեսիվ, դեստրուկտիվ: Հայտնվելով անելանելի վիճակում Ալլան դիմել է Կանանց իրավունքների կենտրոն եւ իրավաբանական ծառայության միջոցով փորձում լուծել ամուսնալուծության, երեխաների խնամքի եւ ալիմենտի հարցերը:

Հասարակություն

Տնտեսություն

 

© Copyright Armenian Press 2011 -2012 | Powered by Blogger.com.