Հոկտեմբերի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում դիմում էր ստացվել, որ Երեւան-Մոսկվա-Լոս Անջելես չվերթի մի ուղեւոր իրեն օդանավակայան տեղափոխած անհայտ մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում է թողել 2 ուղեբեռ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 21.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել ուղեւորին «Զվարթնոց» օդանավակայան տեղափոխած «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 21-ամյա Սիփան Ն.-ն:
Պարզվել է, որ վարորդը օդանավակայանում օգտվելով ուղեւորի անուշադրությունից՝ գաղտնի հափշտակել է 2 ճամպրուկ եւ յուրացրել պարունակությունը՝ նոր եւ օգտագործված հագուստներ, հուշանվերներ:
Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:





0 Մեկն.:
Post a Comment